«Ալավեսի» դարպասապահ Ֆերնանդո Պաչեկոն երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի հետ՝ հայտնում է As-ը:
Կողմերի միջև կնքված նախորդ պայմանագրի ժամկետը գործում էր մինչև 2018 թվականի ամառ: «Ալավեսը» շատ գոհ է Պաչեկոյի խաղից և ցանկանում է նրան իր թիմում պահել: Սակայն ամեն ինչ չէ, որ պայմանավորված է «Ալավեսի» ցանկությամբ. «Ռեալն» իրավունք ունի ամռանը 4 միլիոն եվրո վճարել «Ալավեսին» ու վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին:
Նշենք, որ Պաչեկոն «Ալավեսի» կազմը համալրել է 2015 թվականին: «Ռեալի» ու «Ալավեսի» միջև կայացած գործարքի հիմնական կետերից է այն, որ «արքայական» ակումբն իրավունք ունի վերադարձնելու ֆուտբոլիստին տրանսֆերին հաջորդող երկու տարվա ընթացքում:
Fenomeno, Realmadrid.am