2006/2007 թվականին հոլանդացի գոլահարը պոկերի հեղինակ դարձավ «Էլ Սադարում»:
Այս շաբաթ «Պատմական գոլեր» շարքն անդրադարձել է Ռուդ վան Նիստելրոյին, որն «արքայական» ակումբի կազմը համալրեց 2006 թվականին՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդից»: Նիստելրոյը, որ հայտնի է որպես «Վան Գոլ», իր գոլերով մեծ նշանակություն ունեցավ, որ այդ մրցաշրջանում մադրիդյան ակումբը նվաճի Իսպանիայի առաջնության գավաթը:
2006 թվականի նոյեմբերի 12-ին, երբ Մադրիդի «Ռեալը» մրցում էր «Օսասունայի» դեմ «Էլ Սադարում», Նիստելրոյը դարձավ պոկերի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով «Ռեալին»: Հանդիպումն ավարտվեց 4-1 հաշվով:
Նիստելրոյը «Ռեալում» անցկացրեց 4 մրցաշրջան՝ անցկացրած 97 խաղում դառնալով 64 գոլի հեղինակ: 2006/2007 թվականին նա նվաճեց «Պիչիչին»: «Ռեալի» հետ 2 անգամ դարձավ Իսպանիայի առաջնության հաղթող, 1 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր:
Fenomeno, Realmadrid.am