Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիմոտի Տիլմանի ծառայություններով:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան», որը, ըստ 18-ամյա կիսապաշտպանի գործակալի հաղորդման, արդեն առաջարկ է կատարել տրանսֆերի հարցով:
Տիլմանն ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայում մասնակցել է մեկ հանդիպման: Նրա և «Բավարիայի» միջև կնքված պայմանագիրը գործում է մինչև 2018 թվականի ամառ:
Fenomeno, Realmadrid.am