Մադրիդի «Ռեալը» շարունակում է դիտարկել ամռանը նոր դարպասապահ ձեռք բերելու տարբերակները:
Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Telegraph-ը, «արքայական» ակումբը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» 30-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսի տրանսֆերը:
«Ռեալն» առաջնային դիտարկում է «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի տարբերակը: Այս տեղափոխության ձախողման պարագայում թիմը կանցնի Լյորիսի տարբերակին:
Նշվում է նաև, որ մադրիդյան գրանդի ուշադրության կենտրոնում դեռևս մնացել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան:
Fenomeno, Realmadrid.am