Ֆիզպատրաստությունը չի տվել անհրաժեշտ արդյունքները:
Ներկա պահին Մադրիդի «Ռեալը» լուրջ խնդիրներ ունի իր ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից: Աշխարհի ակումբային առաջնության գավաթը նվաճելուց հետո Զինեդին Զիդանի արդեն յոթ սաներ ստացել են մկանների տարբեր վնասվածքներ. Խամես, Պեպե, Լուկաս Վասկես, Մարսելո, Իսկո, Դանի Կարվախալ և Լուկա Մոդրիչ: Նրանց կարող է միանալ նաև Դանիլոն, որը որոշակի անհարմարություն էր զգում, բացի այդ՝ Ֆաբիու Կոենտրաուի վերաբերյալ, որը պարբերաբար մարզասրահ է այցելում, նախկինի պես չկա բժշկական հաշվետվություն:
Մրցաշրջանի սկզբից միտումը փոխվել էր: Եթե սկզբնապես ակումբի ֆիզիոթերապևտ Անտոնիո Պինստուսին հաջողվում էր կանգնեցնել մկանային վնասվածքների շարքը, ապա այժմ վնասվածք ստացողների թիվը կրկին աճել է:
«Արքայական» ակումբի մարզչական շտաբը հասկանում էր, որ հունվարին թիմը պետք է բավական բարդ խաղեր անցկացնի, և այդ իսկ պատճառով մշակել էր մարզումների հատուկ ծրագիր, որի ընթացքում անցկացվել էր մինի-նախամրցաշրջանային նախապատրաստություն, ինչպես նաև ռոտացիա էր անցկացվել: Չնայած դրան՝ ծրագիրը չգործեց:
«Ռեալի» 19 ֆուտբոլիստներ ընդհանուր առմամբ ստացել են 33 վնասվածք, որոնց վերականգնման շրջանն արդեն կազմել է 954 օր: Միայն Կիկո Կասիլյան, Ռուբեն Յանյեսը, Նաչոն, Մարիանոն և Մարկո Ասենսիոն առողջական խնդիրներ չեն ունեցել: Դրա արդյունքում Զիդանն այդպես էլ չկարողացավ հույսը դնել իր բոլոր ֆուտբոլիստների վրա ամբողջ մրցաշրջանի ընթացքում:
Հայկուհի Գրիգորյան, Realmadrid.am