Մադրիդի «Ռեալի»՝ «Մալագայի» նկատմամբ տարած հաղթանակը 50-րդն էր Նաչոյի համար «Ռեալի» կազմում Լա լիգայում:
«Արքայական» ակումբի սանը, որն իր նորամուտը հիմնական թիմի կազմում նշել է 2011 թվականի ապրիլի 23-ին, 64 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
Նաչոն «Ռեալի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի(2), Աշխարհի ակումբային առաջնության(2) Եվրոպայի Սուպերգավաթի(2), Արքայական գավաթի(1), Իսպանիայի Սուպերգավաթի(1) հաղթող:
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Fenomeno, Realmadrid.am