Ավելի քան 70 մետր շարժվելով գնդակով՝ Մարկո Ասենսիոն կարևոր գոլի հեղինակ դարձավ «Ռամոն Սանչես Պիսխուանում»:
«Ընդունեցի գնդակը, իմ մեջ ուժ զգացի ու շարժվեցի առաջ: Երբ տեսա, որ մեն-մենակ եմ ելնում դարպասապահի դիմաց, արդեն հեշտ էր ավարտին հասցնել գրոհը:
Մենք հասկանում էինք, որ նրանք ուժեղ խաղ են ցուցադրելու: «Սևիլիան» կարողացավ առաջինն աչքի ընկնել, սակայն մեր առաջին գոլը մեզ հանգստություն տվեց: Ամեն դեպքում մենք հենց բարդ խաղ էինք կանխատեսում»,- ասել է Ասենսիոն:
Fenomeno, Realmadrid.am