Կատալոնական Sport.es-ը գրում է, որ Մադրիդի «Ռեալը» դեռևս ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 105 միլիոն եվրո հատկացնել, իսկ անձամբ Դիբալային՝ վճարել տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:
«Յուվենտուսը», սակայն, չի պատրաստվում հեշտությամբ հրաժարվել Դիբալայի ծառայություններից և պատրաստ է ֆուտբոլիստի աշխատավարձի չափը տարեկան 3 միլիոն եվրոյից դարձնել 5,5 միլիոն եվրո:
Աղբյուրը նշում է, որ Դիբալային ձեռք բերելու դեպքում «Ռեալը» կարող է հրաժարվել Ալվարո Մորատայի ծառայություններից:
Fenomeno, Realmadrid.am