Մադրիդի «Ռեալի» ու Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Vecernji List-ի կողմից ճանաչվել է Խորվաթիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Մոդրիչն արդեն հինգերորդ անգամ է արժանանում այս մրցանակին: Ավելի վաղ նա Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել 2007, 2008, 2011 և 2014 թվականներին:
Լուկա Մոդրիչն ստացել է 110 միավոր, Իվան Ռակիտիչը՝ 80, Մանջուկիչը՝ 76:
«Այս մրցանակն ինձ համար մեծ նշանակություն ունի: Արդեն հինգերորդ անգամ եմ ստանում սա, և ես շատ ուրախ եմ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի ավելի լավ ելույթ ունենամ: Շնորհակալ եմ նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին»,- ասել է Մոդրիչը:
Fenomeno, Realmadrid.am