«Ռոնալդոն գեր չէ, ուղղակի շատ մեծ սիրտ ունի»,- Ռոբերտո Կառլոսը արձագանքել է...
Մադրիդի «Ռեալի» լեգենդներ Ռոնալդոյին ու Կառլոսին դուր չի եկել Մայքլ Օուենի թվիթերյան գրառումը: Հիշեցնենք, որ «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած «Ոսկե գնդակի» ներկայացման միջոցառմանը մասնակցել են նաև Ռոնալդոն ու Օուենը: «Ֆենոմենոյին» տեսնելուց հետո Մայքլ Օուենն իր թվիթերյան էջում գրել է. «Կարծում էի՝ գիրացել եմ, քանի դեռ չէի տեսել Ռոնալդոյին»:
«Ես իսկապես շոկի մեջ եմ, թե այն աշխարհում, որտեղ այժմ ապրում ենք, որքան են սիրում քննարկել իմ քաշը: Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե դա ինչու է այդքան կարևոր»,- AS-ը փոխանցում է Ռոնալդոյի խոսքը:
«Ես այդպիսի կատակներ չեմ սիրում: Ռոնալդոն իմ շատ լավ ընկերն է, ու մենք պետք է զգույշ լինենք: Դա ոչ թե նրա քաշն է, այլ սիրտը. նա շատ մեծ սիրտ ունի»,- թեմայի վերաբերյալ ավելացրել է Ռոբերտո Կառլոսը:
Fenomeno, Realmadrid.am