«Ռեալը» պատրաստ է բաց թողնել Պեպեին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո...
Չնայած նրան, որ Պեպեն լավ հարաբերություններ ունի թիմակիցների և ակումբի հետ, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ:
Պորտուգալացին ցանկանում է 2 տարվա պայմանագիր կնքել, իսկ «Ռեալը» ցանկանում է 1 տարով երկարաձգել պայմանագիրը պորտուգալացու հետ:
Այսպիսով, արդեն հունվարին Պեպեն իրավունք ունի մեկ այլ ակումբի հետ համաձայնության գալ և ամռանը տեղափոխվել այդ ակումբ` ազատ գործակալի կարգավիճակով:
Նրա ծառայություններով հետաքրքրված են «Գուանժու Էվերգրանդը» և «Շանհայ Թելեյսը»: Այս ակումբները պատրաստ են կրկնապատկել Պեպեի աշխատավարձը: Այս պահի դրությամբ Պեպեն Մադրիդում վաստակում է տարեկան 5.5 մլն եվրո:
Գուրգեն Իսահակյան, Realmadrid.am