«Մենդիսոռոսա» մարզադաշտում կայացավ Լա Լիգայի 10-րդ տուրի «Ալավես»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը:
Խաղը հաջող սկսվեց տան տերերի համար: Դեյվերսոնը կարողացավ արագորեն առաջ մղել իր թիմին: Գոլից մոտ 10 րոպե անց «Ռեալը» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, իսկ Ռոնալդուն հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Մինչև ընդմիջման գնալը պորտուգալացին նաև առաջ մղեց «Սերուցքայիններին», հեռահար հարվածով գրավելով Պաչեկոյի պաշտպանած դարպասը:
Ընդմիջումից հետո մրցավարը ևս մեկ 11 մետրանոց նշանակեց «Ալավեսի» դարպասին, բայց այս անգամ Պաչեկոն Ռոնալդուի հարվածից հետո փրկեց իր թիմին: Փոխարինման դուրս եկած Ալվարո Մորատան խփեց «Ռեալի» 3 րդ գոլն այս խաղում, իսկ վերջնամասսում Ռոնալդուն հեթ-տրիկ ձևակերպեց:
«Ալավես»-«Ռեալ Մադրիդ»` 1-4 / Տեսանյութ 
Գոլերը` Դեյվերսոն` 1-0, Ռոնալդու` 1-1, Ռոնալդու` 1-2, Մորատա` 1-3, Ռոնալդու` 1-4
Հաջորդ խաղը` Չեմպիոնների Լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր / 02.11.2016, 22:45 / «Լեգիա»-«Ռեալ Մադրիդ»
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am