«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի հետխաղային մամլո ասուլիսը:
«Ես շատ գոհ եմ խաղից և հարգում եմ մեր մրցակիցներին: Մենք հուժկու սկսեցինք և լուրջ վերաբերվեցինք մենամարտին: Ինձ համար դա ամենակարևորն է. խաղն ընդունել լուրջ և հարգել մրցակցին: Մենք հաղթանակ տարանք, և ես ուրախ եմ: Մենք պետք է ամեն խաղ այսպես խաղանք՝ անկախ նրանից՝ ով է գտնվում խաղադաշտում: Սա կատարյալ և համակարգված ելույթ էր:
Մարզչի համար լավ է, երբ դուք փոփոխություն եք կատարում, և ֆուտբոլիստը, որը դուրս է գալիս խաղադաշտ, պատրաստ է խաղալու: Դա իմ պատասխանատվությունն է, որպեսզի թիմը մրցունակ լինի ամեն խաղում: Մենք ոչինչ չենք նվաճել, սակայն շարունակելու ենք ընթացքը, քանի որ սա երկար ուղի է թե՛ Արքայական գավաթում, թե՛ Չեմպիոնների լիգայում և թե՛ ցանկացած այլ մրցաշարում: Բոլոր խաղացողները հասկանում են, որ այստեղ բարդ է հանդես գալ: Մենք կունենանք որոշ ֆուտբոլիստներ, որոնք ավելի շատ կխաղան, քան այլք, դա նորմալ է»:
«Կուլտուրալ Լեոնեսայի» մասին.
«Մրցակիցը լավ աշխատանք կատարեց: Այն թիմ է, որն ունի որակներ և որին դուր է գալիս ֆուտբոլ խաղալ, ինչն էլ նրանք ցույց տվեցին: Կա տարբերություն, և դա նորմալ է: Նրանք առաջատարն են իրենց առաջնությունում: Այն Սեգունդայի լավ թիմ է և միգուցե շատ շուտով խաղա Պրիմերայում»:
Նաչոյի գոլի մասին..
«Նաչոն ավելի գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, քան ես հեղինակեցի Նովենայի եզրափակչում: Նրա հարվածը կմտնի պատմության մեջ, և ես շատ ուրախ եմ նրա համար: Նա վաստակել է դա, քանի որ միշտ կենտրոնացած է մարզումների վրա: Մենք գոհ ենք նրանից, թե ինչպես է նա կատարում իր աշխատանքը»:
Թոնի Կրոսի մասին.
«Ինձ պետք էր գործարկել նրան, քանի որ մենք կորցրել էինք այդ դիրքի մի քանի խաղացողի: Գաղափարն այն էր, որ նրան հանգիստ տրամադրվեր վերջում, սակայն նա ցանկանում էր խաղալ մինչև խաղի ավարտը: Ես նրան հարցրի, և նա պատասխանեց, որ իրեն լավ է զգում և ցանկանում է շարունակել: Սա սովորական մենամարտ էր նրա համար»:
Հայկուհի Գրիգորյան, Realmadrid.am