Մադրիդի «Ռեալի» երկու պաշտպանները հանդիպել են երկրպագուների հետ, որոնք ժամանել են այն հյուրանոց, որտեղ այժմ հանգրվանել է «Ռեալը»:
Հատուկ ընդունելությունից հետո «արքայական» ակումբի պաշտպաններ Դանիլոն ու Կոենտրաուն «Պարադոր դե Լեոնում» ինքնագրեր են բաժանել երկրպագուներին: «Ռեալը» հյուրանոցում է մնալու մինչև խաղի մեկնարկից մի քանի ժամ առաջ:
Երկու ֆուտբոլիստներն էլ լուսանկարվել են մի շարք երկրպագուների հետ ու ինքնագրեր բաժանել նրանց:
«Քաղաքում մադրիդիզմը շատ մեծ տարածում ունի: Խաղը մեծ տոնախմբություն է լինելու»,- ասել է ինքնագիր ստացած առաջին երկրպագուներից մեկը:
ՖՈՏՈՇԱՐՔ
Fenomeno, Realmadrid.am