HalaMadrid TV MOBILE

Ինչու են գրանդները նահանջել(վերլուծական)
10:51:31 13.10.2016

Ռուսական «Спорт Экспресс»-ը վերլուծել է, թե ինչով է պայմանավորված գրանդների նահանջը Լա լիգայում:

Իսպանիայի առաջնությունը չի դադարում զարմացնել բոլորիս, անակնկալները բազմաթիվ են. յոթ տուր հետո «Բարսելոնան» ընդամենը 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, «Ռեալը» ոչ-ոքիների երկար շարք ունեցավ, իսկ «Վալենսիան» նորից հայտնվել է վտանգավոր գոտում: Ոչ պակաս անակնկալներ են մատուցվում նաև համեստ անունով ակումբների, հատկապես Պրիմերա վերադարձած նորեկներ «Ալավեսի» և «Լեգանեսի» կողմից շարունակական ավելի բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրելը, քան սպասվում էր: Սակայն հարկ է նշել, որ ամենից բարձր մակարդակով խաղերը յոթ տուրերի ընթացքում ցուցադրել են «Լաս Պալմասը» և «Էյբարը»: Բայց, ամեն դեպքում, գլխավոր անակնկալը` «Ատլետիկոյի» առաջատարությունն է: Թվում էր, թե զարմանալու կարիք չկա, երբ առաջին հորիզոնականում ընթանում է վերջին Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը, որն արդեն հաղթել է Լա լիգայում 2014թ., բայց հարցն այն է, որ առաջին երկու տուրերից հետո շատերը արդեն «Ատլետիկոյին» չէին տեսնում չեմպիոնության համար պայքար մղողների շարքում և համարում էին, որ մրցաշրջանը ձախողված է «հնդկացիների» համար: Տագնապներ կային նաև թիմի ներսում:

«Եթե մենք շարունակենք նույն խաղը ցուցադրել, ապա ստիպված կլինենք պայքարել Լա լիգայում գոյությունը պահպանելու համար»,- ասել էր «Ատլետիկոյի» առաջատար Անտուան Գրիզմանը «Լեգանեսի» ու «Ալավեսի» դեմ խաղերից հետո: Երու տուր հետո նրանք արդեն հետ էին մնում «Բարսելոնայից» և «Ռեալից» չորս միավորով: Սակայն ազգային հավաքականների հերթական խաղերից հետո նրանք առաջ անցան երկու գրանդներից էլ: Անշուշտ, դրա մեջ դեր են խաղացել և՛ հակառակորդի անհաջողությունները, և՛ «Ատլետիկոյի» գերազանց ելույթները:

Դատելով օգոստոսյան անհաջող ելույթից «Լեգանեսի» դեմ խաղում՝ կարելի էր հասկանալ, որ Սիմեոնեն պլանավորել է առաջին երկու տուրերում հեշտությամբ երեք միավոր վաստակել թեթև մրցակիցների նկատմամբ բարձր դասի հաշվին, և միայն սեպտեմբերյան դադարներից հետո ներկայանալ առաջնությունում ամբողջ ներուժով: Հենց դա էլ տեղի ունեցավ. սեպտեմբերից սկսած՝ «Ատլետիկոյի» մեքենայի շարժիչը նորից սկսեց աշխատել: Սիմեոնեի սաները յոթ խաղերում տարել են վեց հաղթանակ (հաշվի առնելով նաև Չեմպիոների Լիգան)՝ ընդհանուր 14:0 հաշվով, և կարելի է առանձնացնել ոչ-ոքին «Կամպ Նոուում»՝ 1:1, որը նույնպես կարելի հաջողություն համարել: Հաջող ելույթների հիմնական գործոնները «ֆիրմային» պաշտպանությունն է, դարպասապահ Օբլակի սեյվերը, Գրիզմանի ոգեշնչող խաղը (առաջնության գործող լավագույն ռմբարկուն - խմբ.) և մեկ այլ ֆրանսիացու՝ Գամեյրոյի արագ ադապտացումը թիմում: Այսքանից հետո նույնիսկ համեստ Սիմեոնեն շռայլեց գովեստի խոսքեր իր թիմի հասցեին՝ մատնանշելով, որ «Բավարիայի» դեմ խաղը լավագույներից է իր համար «Ատլետիկոյի» ղեկին:

Առանց Կազեմիրոյի Զիդանը չի հաղթում

Զիդանի թիմը բարկացրել է իր երկրպագուներին չորս անընդմեջ ոչ-ոքիներից հետո: Ռեկորդային 16 հաղթանակների շարքը ընդհատեց տնային ոչ-ոքին «Վիլյառեալի» դեմ խաղում, որին հետևեց ևս երեք ոչ-ոքի  «Լաս Պալմասի», «Բորուսիայի» և «Էյբարի» դեմ խաղերում: 

Ի՞նչ է պատահել «Արքայական» ակումբին...

Թերևս, կարելի է ասել, անկման գլխավոր պատճառը Կազեմիրոյի վնասվածքն է: Բրազիլացի հենակետային կիսապաշտպանը շարքից դուրս է մնացել «Էսպանյոլի» դեմ խաղում, որից հետո «Ռեալը» դադարել է հաղթանակներ տոնել: Մի՞թե սա զուգադիպություն է: Մենք դեռևս մեկ ամիս առաջ ենք պնդել, որ Կազեմիրոյի դիրքը միակն է, որտեղ «Ռեալը» համարժեք փոփոխություն չունի:

Այժմ հենակետայինի դիրքը զբաղեցնում է Կրոսը՝ ֆուտբոլիստ, որը շատ բարձ մակարդակ ունի, բայց այլ դիրքում: Որպես հենակետային՝ նա չի կարող նույն աշխատանքը կատարել, ինչը կատարում է Կազեմիրոն. նա զգալիորեն զիջում է բրազիլացուն գրոհի խափանումների քանակով և հաղթող դուրս եկած պայքարներում: Նույնիսկ զբաղեցնելով հենակետայինի դիրքը՝ գերմանացին թիմի պաշտպանած դարպասից ավելի հեռու է մտնում պայքարի մեջ, քան դա անում էր Կազեմիրոն: Դրա հետևանքով տեղի են ունենում հարկադրված դիրքային փոփոխություններ այլ խաղացողների մոտ՝  կենտրոնական պաշտպանների և  եզրային պաշտպաների, ինչպես նաև հարձակվողների: Արդյունքում «Ռեալը» կորցրել է իր խաղային պատկերը:

Միևնույն ժամանակ դժգոհել պետք է ոչ միայն Կրոսից ավելի խորը չնահանջելու համար, այլև Զիդանից: Ամռանը «Ռեալը» տրանսֆերային պատուհանի ժամանակ երկրորդ հենակետային ձեռք չի բերել, չնայած ակումբում լավ հասկանում էին, որ առաջիկա երկու տրանսֆերային պատուհաննրի ժամանակ իրենք հնարավորություն չեն ունենա նոր գործարք կատարել, քանի որ ՈւԵՖԱ-ի որոշման դեմ բողոքարկումից դրական արդյունք քիչ հավանական է ակնկալել:

Կազեմիրոյի բացակայման խնդիրը կարելի էր լուծել հարձակման գծի վառ խաղով, սակայն մադրիդցիներն այստեղ ևս հանդիպեցին այնպիսի լուրջ խնդիրների, որ ավելի դժվար էր պատկերացնել. խոսքը վերաբերում է Կրիշտիանու Ռոնալդուին: Պորտուգալացին բաց է թողել նախամրցաշրջանային հավաքը վնասվածքի պատճառով և սկսել է պաշտոնական խաղերին մասնակցել այն ժամանակ, երբ ակնհայտ երևում էր, որ նա պատրաստ չէ դրան: «Ռեալի» կազմում կան զգալի թվով կիսապաշտպաններ, որոնք կարող էին ձախ եզրում փոխարինել 30 տոկոսով պատրաստ Ռոնալդուին: Մադրիդի գոլահարը սեպտեմբերյան խաղերի ընթացքում բավականին խամրած էր, սակայն ընդհանուր առմամբ խաղից խաղ նկատվում էր դրական տեղաշարժ նրա մարզավիճակում: Երկու շաբաթվա հանգստից հետո երկրպագուները հավանաբար կտեսնեն այն Ռոնալդուին, որին սովոր են տեսնել: Բացի այդ, Կազեմիրոյի վերադարձին քիչ է մնացել:

«Բարսան» չունի խնդիրներ

Սեպտեմբերին նույն խնդրի առաջ է կանգնել նաև «Բարսելոնան»՝ կորցնելով ամենից անփոխարինելի խաղացողին: Մեսիին փոխարինեց նորեկ Պակո Ալկասերը, ով չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրները: «Վալենսիայի» նախկին ավագն ակնհայտորեն ձախողվեց կատալոնական թիմում կարիերայի սկզբնամասում: Մեսիի բացակայության ժամանակ ավելի լավ հանդես էին գալիս Արդա Թուրանը և Ռաֆինյան:

Կարելի է ասել, որ այս պահին Իսպանիայում Լուիս Էնրիկեին քննադատում են իրար հակասող տարբեր պատճառներով. նախ՝ որ նա թիմում ռոտացիաների է դիմում շատ հաճախ(բոլոր տասնմեկ խաղերում նա դաշտ է դուրս բերել տարբեր մեկնարկային կազմեր), իսկ հետո՝ որ նա քիչ է վստահում նորեկներին: Առաջնության սկզբնամասում փայլող Դինը կորցրեց վստահությունն Էնրիկեի մոտ «Ալավեսից» կրած պարտությունից հետո, Դենիս Սուարեսը դեռ արդարացնում է իրեն, բայց ինչպես և սպասվում էր, Ինյեստայի և Ռաֆինյայի շարք վերադառնալուց հետո նա հայտնվեց պահեստայինների նստարանին:

Այնուամենայնիվ, «Բարսելոնայի» խաղում չկան այն համակարգային խնդիրները, որոնք առկա են «Ռեալի» խաղի ժամանակ: Փաստացի «Բարսան» գտնվում է 5-րդ հորիզոնականում, բայց եթե նրանք հաղթեին «Սելտային», ապա կլինեին միանձնյա առաջատարը Լա լիգայում: Կատալոնացիներն այս մրցաշրջանում անցկացրած տասնմեկ խաղերից ութում այնպիսի հաղթանակներ են տարել, որ դժվար է խոսել խաղային ճգնաժամի մասին: Այդ հաղթանակները եղել են բավականին տպավորիչ և վստահ՝ ջախջախելով «Խիխոնի Սպորտինգին»՝ 5:0 և «Լեգանեսին»՝ 5:1 հաշիվներով, տնային խաղերում չնկատելով «Սելթիկին» (7:0) և «Բետիսին» (6:2), ինչպես նաև՝ երկու խաղերի արդյունքում 5:0 հաշվով վստահ հաղթանակը «Սեվիլիայի» նկատմամբ Սուպերգավաթում: Հաղթանակներ բավականին բարդ հանձնվող Բիլբաոյում ու Մյոնխենգլադբախում:

Ի տարբերություն «Ռեալի»՝ Էնրիկեի սաները չեն ունեցել անըդմեջ անհաջողություններ: Պարտությունը, որը նրանք կրել են «Ալավեսից», հակառակորդին թերագնահատելու հետևանք էր: Ինչ վերաբերում է վերջին պարտությանը «Սելտաից», այստեղ հոգնածությունը նկատվում էր Չեմպիոնների լիգայի ծանր արտագնա խաղից հետո: Ի դեպ՝ երկրորդ անընդմեջ արտագնա խաղն ու Մատյոյի ձախողումը: Նրա փոխարեն կարելի էր դաշտ դուրս բերել, օրինակ, Մասկերանոյին: Եվ վերջապես «Ատլետիկոյի» դեմ ոչ-ոքին չի կարելի համարել ձախողում «Բարսելոնայի» համար՝ հաշվի առնելով մրցակցի ուժը:

Հաջորդ հանդիպանը, որ կայանալու է «Դեպորտիվոյի» դեմ, արդեն ակնկալվում է Մեսիի և Ումտիտիի վերադարձը, ինչը բավականին կուժեղացնի նրանց խաղը: Ակնհայտ է նաև «Ռեալի» առաջընթացը, և հետաքրքիր կլինի այս պարագայում հետևել «Ատլետիկոյին», թե ինչքան կկարողանա մրցաշարում առաջատարի իր դիրքը պահպանել:

Արամ Խաչատրյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Sport Express
Կարդացվել է 5261 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33