Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Սերխիո Ռամոսն ԱԱ 2018-ի որակավորման մրցաշարի՝ Ալբանիայի ընտրանու դեմ հանդիպմանը ծնկի վնասվածք է ստացել՝ չկարողանալով շարունակել պայքարը:
«Արքայական» ակումբի ավագը փոխարինվել է 80-րդ րոպեին՝ ավագի թևկապը հանձնելով Դավիդ Սիլվային:
Marca-ն գրում է, որ Ռամոսը ծնկի ջլերն է վնասել, որի պատճառով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ շուրջ մեկ ամիս:
«Էյբարի» դեմ հանդիպմանը Զիդանը հանգիստ էր տվել Ռամոսին, որը թանկ արժեցավ թիմի համար: Այժմ «սերուցքայինները» միավոր կորցնելու իրավունք այլևս չունեն, քանի որ չորս խաղ անընդմեջ ավարտել են ոչ-ոքի արդյունքով:
Ինչևէ, պետք է սպասել Ռամոսի ապաքինմանը, թեև մեկ ամիսը երկար ժամանակահատված է նման կարևորության ֆուտբոլիստի պակասը չզգալու համար:
Fenomeno, Realmadrid.am