«Մալագան» ցանկանում է վերադարձնել թիմի նախկին կիսապաշտպան Իսկոյին՝ հայտնում է Marca-ն:
Իսպանական ակումբը դեռևս ամռանն էր ցանկանում գնել Իսկոյի տրանսֆերը, սակայն բանակցություններն «արքայական» ակումբի հետ փակուղի տարան, քանի որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը չէր ուզում հրաժարվել իսպանացու ծառայություններից:
«Ես խոսել եմ Շեյխ Աբդուլա Ալ Թանիի հետ: Նա ասաց, որ ցանկանում է վերադարձնել ինձ «Մալագա»: Ես պատասխանեցի, որ դա անհնար է, քանի որ ես ցանկանում եմ հաջողությունների հասնել Մադրիդում, իսկ «Ռեալը» չի ցանկանում վաճառել իմ տրանսֆերը»,- Marca-ի հետ զրույցում ասել է Իսկոն:
Օրեր առաջ «Մալագայի» սեփականատեր Շեյխ Աբդուլա Ալ Թանին թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որից ակնհայտ է, որ Թանին ցանկանում է Իսկոյին տեսնել «Մալագայում»:
«Որդիս, մի օր դու կլինես «Մալագա». ես վստահ եմ դրանում»,- մասնավորապես գրել է Թանին:
Fenomeno, Realmadrid.am