Ամենայն հավանականությամբ, Մարսելոն պատրաստ կլինի «Բետիսի» դեմ խաղին
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն, ով «Վիլյառեալի» դեմ խաղում վասվածք ստացավ, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի «Բետիսի» դեմ խաղին:
Մարսելոն հավաքական չի մեկնի ու կմնա «Ռեալում»՝ ապաքինման գործընթացը շարունակելու:
Ակնկալվում է, որ բրազիլացին թիմի հետ մարզումներին կմիանա հաջորդ շաբաթվա սկզբին:
Կազեմիրոն՝ ապաքինման ճանապարհին
Կազեմիրոյի բացակայությամբ «Ռեալի» ելույթները շատ երերուն են, և ֆուտբոլիստի տեղն իսկապես զգացվում է թիմի հիմնական կազմում:
Նա շարունակում է ապաքինվել ու սկսել է մարմնամարզական վարժություններ կատարել: Որոշ ժամանակ անց Կազեմիրոն կմիանա ընդհանուր խմբի մարզումներին:
Fenomeno, Realmadrid.am