Մադրիդի «Ռեալի» 15 ֆուտբոլիստներ հրավեր են ստացել հավաքականներից: Դանիել Կարվախալը, Սերխիո Ռամոսը, Նաչոն, Իսկոն, Լուկաս Վասկեսը, Մորատան, Կրիշտիանու Ռոնալդուն, Պեպեն, Վարանը, Կրոսը, Կովաչիչը, Բեյլն ու Խամեսը կներկայացնեն իրենց հավաքականները Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի խաղերում: Կեյլոր Նավասը կմասնակցի ընկերական խաղի, իսկ Մարկո Ասենսիոն՝ Իսպանիայի Մ21 տ. հավաքականի՝ Եվրո 2017-ի որակավորման խաղին:
Սան Մարինո - Իսպանիա (Մ21) (Հոկտեմբերի 5, 21:30)
Իսպանիա - Էստոնիա (Մ21) (Հոկտեմբերի 10, 20:45)
Մարկո Ասենսիոն կփորձի օգնել Մ21 տարեկանների թիմին Եվրոպայի երիտասարդական առաջնությանը որակավորվելու գործում: Իսպանիայի մրցակիցներն են Սան Մարինոն ու Էստոնիան…
Իտալիա - Իսպանիա (Հոկտեմբերի 6, 22:45)
Ալբանիա - Իսպանիա (Հոկտեմբերի 9, 22:45)
Մադրիդի «Ռեալի» 6 ֆուտբոլիստներ Իսպանիայի հավաքականի կազմում կմասնակցեն 2018թ. Մունդիալի որակավորման խաղերին: Երկու խաղերն էլ Իսպանիան կանցկացնի մրցակցի հարկի տակ՝ Իտալիայի ու Ալբանիայի հավաքականների դեմ:
Ավստրիա - Ուելս (Հոկտեմբերի 6, 22:45)
Ուելս - Վրաստան (Հոկտեմբերի 9, 20:00)
Գարեթ Բեյլը կմիանա Ուելսի հավաքականին, որը ընտրական փուլի հանդիպումներ կանցկացնի Վիեննայում՝ Ավստրիայի ընտրանու դեմ ու Քարդիֆում՝ Վրաստանի հավաքականի դեմ:
Կոսովո - Խորվաթիա (Հոկտեմբերի 6, 22:45)
Ֆինլանդիա - Խորվաթիա (Հոկտեմբերի 9, 20:00)
Մատեո Կովաչիչը հրավիրվել է Խորվաթիայի հավաքական, որը երկու հանդիպումներ է անցկացնելու Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում: Նախ խորվաթները կմրցեն Կոսովոյի դեմ, իսկ հետո՝ Ֆինլանդիայի:
Ֆրանսիա - Բուլղարիա (Հոկտեմբերի 7, 22:45)
Հոլանդիա - Ֆրանսիա (Հոկտեմբերի 10, 22:45)
Ռաֆայել Վարանը հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական, որը կփորձի առաջին հաղթանակը տոնել Աշխարհի առաջնության որակավորման փուլում: Առաջին խաղում ֆրանսիացիները կհյուրընկալեն Բուլղարիային, իսկ ահա երեք օր անց կմեկնեն Հոլանդիա՝ տեղի հավաքականի հետ մրցելու համար:
Պորտուգալիա - Անդորա (Հոկտեմբերի 7, 22:45)
Ֆարերյան Կղզիներ - Պորտուգալիա (Հոկտեմբերի 10, 22:45)
Կրիշտիանու Ռոնալդուն ու Պեպեն Պորտուգալիայի հավաքականի կազմում կմասնակցեն երկու հանդիպման… Նախ նրանց մրցակիցը կլինի Անդորայի հավաքականը, իսկ ահա մի քանի օր անց Պորտուգալիան կխաղա Ֆարերյան Կղզիների թիմի դեմ:
Գերմանիա - Չեխիա (Հոկտեմբերի 8, 22:45)
Գերմանիա - Հս. Իռլանդիա (Հոկտեմբերի 11, 22:45)
Տոնի Կրոսը հայտնվել է Յոահիմ Լյովի հրապարակած հայտացուցակում: Գերմանացիները փորձելու են երեքական միավոր վաստակել Չեխիայի ու Հյուսիսային Իռլանդիայի ընտրանիների դեմ խաղերում:
Ռուսաստան - Կոստա Ռիկա (Հոկտեմբերի 9, 19:00)
Կեյլոր Նավասը Կոստա Ռիկայի հավաքականի հետ կժամանի Կրասնոդար, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի հավաքականի դեմ:
Պարագվայ - Կոլումբիա (Հոկտեմբերի 7, 03:30)
Կոլումբիա - Ուրուգվայ (Հոկտեմբերի 11, 12:30)
Խամես Ռոդրիգեսը կփորձի Կոլումբիայի հավաքականին Մունդիալի որակավորման փուլի երկու խաղերում: Նախ Կոլումբիան կմրցի Պարագվայի դեմ, իսկ հետո կհյուրընկալի Ուրուգվայի ընտրանուն: Այնուամենայնիվ, ֆուտբոլիստի մասնակցությունն այս խաղերին դեռ կասկածի տակ է, քանի որ նա վնասվածք էր ստացել «Էյբարի» դեմ խաղի նախավարժանքի ժամանակ:
Los Merengues, Realmadrid.am