Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, չկարողանալով գրավել «Էյբարի» դարպասը, կրկնեց «արքայական» ակումբի կազմում իր ամենաանարդյունավետ ցուցանիշը Լա լիգայում՝ մեկնարկային 5 խաղում դառնալով միայն 1 գոլի հեղինակ:
Եվրո 2016-ի չեմպիոնը, ով ընթացիկ մրցաշրջանում գտել է միայն «Օսասունայի» դարպասի բանալին, այսպիսի ցուցանիշ չէր գրանցել՝ 2010/11 մրցաշրջանից սկսած:
Եվրոպայի առաջնության եզրափակիչում ծնկի վնասվածք ստանալուց հետո Ռոնալդուն բաց թողեց Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային երկու հանդիպումները: Վնասվածքից ապաքինվելուց հետո էլ Կրիշտիանուն դեռևս չի կարողանում վերադարձնել գոլային հոտառությունը, որ մշտապես առկա է եղել նրա խաղում:
Fenomeno, Realmadrid.am