Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն «Էյբարի» դեմ հանդիպման մեկնարկային կազմում պետք է լիներ՝ համաձայն «արքայական» ակումբի ներկայացրած պաշտոնական մեկնարկային կազմի:
Խաղից րոպեներ առաջ, սակայն, մեկնարկային կազմը փոխվեց, ու Խամեսի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մատեո Կովաչիչը:
Բանն այն է, որ Խամեսը խաղադաշտ դուրս գալուց առաջ մկանային ցավեր է զգացել, և Զիդանն ստիպված է եղել փոխել մեկնարկային կազմը:
Կոլումբիացին բուժզննում է անցնելու՝ պարզելու վնասվածքի լրջությունը:
Fenomeno, Realmadrid.am