«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացավ Լա Լիգայի 7-րդ տուրի «Ռեալ Մադրիդ»-«Էյբար» հանդիպումը:
Առաջին խաղակեսը, մեղմ ասած, հաջողվածներից չէր «Արքայական ակումբի» համար: Հանդիպման հենց մեկնարկում մադրիդյան ակումբը գոլ բաց թողեց: Ֆուտբոլիստները գնացին առաջ, հաշվի տարբերությունը վերականգելու համար և քիչ անց` Կրիշտիանու Ռոնալդուի մի քանի հնարքներից և փոխանցումից հետո, Գարեթ Բեյլը գլխի հարվածով խփեց պատասխան գոլը:
Ընդմիջումից հետո «Ռեալը» մի փոքր ակտիվացավ, բայց հաղթանակ տանել այս խաղում չկարողացավ:
«Ռեալ Մադրիդ»-«Էյբար»`1-1 / Տեսանյութ
Գոլերը`Ռիկո` 0-1, Բեյլ`1-1
Հաջորդ խաղը` Իսպանիայի Լա Լիգա, 8-րդ տուր / 15.10.2016, 22:45 / «Բետիս»-«Ռեալ Մադրիդ»
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am