Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կիկո Կասիլյան այսօր նշում է իր 30-րդ տարեդարձը:
Կասիլյան ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 2-ին Ալկովերում(Տարագոնա): Այժմ նա անցկացնում է իր 2-րդ մրցաշրջանը Մադրիդի «Ռեալի» առաջին թիմում:
Մինչև այժմ Կասիլյան «Ռեալի» կազմում մասնակցել է 15 հանդիպման: Նրա մասնակցությամբ ամենանշանակալի խաղը «Սևիլիայի» դեմ էր Եվրոպայի Սուպերգավաթի շրջանակում(2016 թվական-խմբ.): Եվրոպայի սուպերգավաթակիր դառնալուց բացի, Կասիլյան «Ռեալի» հետ դարձել է նաև Չեմպիոնների լիգայի հաղթող:
Մարզական կարիերան սկսելով «Ռեալի» ակադեմիայում՝ Կասիլյան բարձրակարգ լիգայում(Լա լիգա) կարիերան սկսել է «Էսպանյոլում»: Կատալոնական ակումբի կազմում աչքի ընկնելով՝ նա հրավեր է ստացել Իսպանիայի հավաքականից: Որպես մադրիդիստ՝ նա մասնակցել է 12 հաղթանակի, 2 ոչ-ոքիի և 1 պարտության:
Fenomeno, Realmadrid.am