Մադրիդի «Ռեալը» մտածում է թիմի կենտրոնական պաշտպան Պեպեին փոխարինել Դիեգո Լյորենտեով, և եթե այդ տարբերակը թիմի համար վերջնական լինի, պորտուգալացին կարող է այլ ակումբների հետ բանակցություններ վարել շուրջ 3 ամսից:
Պեպեի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը, և հունվարի 1-ից պորտուգալացին կկարողանա սկսել բանակցություններն այլ թիմերի հետ, չնայած չի ցանկանում հեռանալ մադրիդյան գերակումբից:
Եթե «Ռեալն» ու Պեպեն համաձայնության գան նոր պայմանագրի շուրջ, դա կլինի երրորդ պայմանագիրը թիմի և ֆուտբոլիստի միջև: Հիշեցնենք, որ Պեպեն «Ռեալին» միացել է 2007 թվականին «Պորտուից»: «Արքայական» ակումբը նրա տրանսֆերի համար վճարել է 30 միլիոն եվրո: Այդ ժամանակ թիմի նախագահը Ռամոն Կալդերոնն էր:
Չնայած նոր պայմանագրի քննարկմանը՝ Պեպեի ապագան «Ռեալում» կասկածի տակ է, քանի որ Զիդանը հիմնական կազմում տեսնում է իր հայրենակից Ռաֆայել Վարանին:
Ակնկալվում է, որ «արքայական» ակումբը նոր պայմանագրեր կկնքի նաև Լուկա Մոդրիչի, Կրիշտիանու Ռոնալդուի, Իսկոյի ու Գարեթ Բեյլի հետ:
Fenomeno, Realmadrid.am