Իսպանիայի Պրիմերայի 7-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հոկտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ուժերը կչափի «Էյբարի» հետ:
Բասկյան թիմի համար «Ռեալի» հետ հանդիպումները վիճակագրության տեսանկյունից հուսադրող ու խոստումնալից չեն: «Արքայական» ակումբը Պրիմերայի շրջանակում «Էյբարի» հետ հանդիպել է 4 անգամ և տարել նույնքան հաղթանակ: Հետաքրքիր է, որ «Էյբարին» ոչ մի անգամ չի հաջողվել գրավել Մադրիդի «Ռեալի» դարպասը:
Այս հանդիպմանը պատրաստ ֆուտբոլիստներից կարելի է առանձնացնել Կրիշտիանու Ռոնալդուին, ով մշտապես աչքի է ընկել Պրիմերայում «Էյբարի» դեմ խաղերում՝ անցկացրած 4 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ:
Չնայած այս վիճակագրությանը՝ «Էյբարին» թերագնահատել պետք չէ, քանի որ թիմը լավ է մեկնարկել նոր մրցաշրջանում և 6-րդ տուրից հետո վաստակած 10 միավորով կիսում է 7-8-րդ տեղերը «Լաս Պալմասի» հետ, որը, չենք մոռացել, նախորդ տուրում համառ պայքարում 2 միավոր խլեց Զիդանի թիմից:
Պրիմերայի շրջանակում «արքայական» ակումբն «Էյբարին» հաղթել է համապատասխանաբար հետևյալ հաշիվներով՝ 4-0, 0-2, 3-0, 0-4:
Fenomeno, Realmadrid.am