Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսը գովեստի խոսքեր է հղել «Սերուցքայինների» հարձակվող Ալվարո Մորատայի և կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հասցեին:
Մորիենտեսը չի կասկածում, որ այս ֆուտբոլիստներն օգնելու են «Արքայական ակումբին» մեծ հաղթանակների հասնելու հարցում:
«Մորատան ճիշտ որոշում կայացրեց «Յուվենտուս» տեղափոխվելով: Թուրինում նա ձեռքբերեց վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Դա լավագույն որոշումն էր: Նա և Ասենսիոն «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի ներկան ու ապագան են», - Մորիենտեսի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am