«Արքայական ակումբի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ ցանկանում է իր թիմի հետ այս մրցաշրջանում նվաճել բոլոր տիտղոսները:
Ուելսի ազգային հավաքականի առաջատարը շեշտել է, որ այսպիսի ակումբներում միշտ մտածում են մեծ հաղթանակների մասին:
«Մենք կփորձենք նվաճելել այն ամենը` ինչ կարող ենք: «Ռեալի» համար շատ կարևոր է Լա Լիգայում հաջողության հասնելը, քանի որ մենք արդեն վաղուց չենք հաղթել ազգային առաջնությունում: «Օսասունայի» դեմ խաղը բարդ կլինի, բայց մեր գրեթե բոլոր ֆուտբոլիստներն արդեն շարք են վերադարձել», - Բեյլի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Նշենք, որ «Ռեալը» «Օսասունայի» հետ հանդիպելու է Լա Լիգայի 3-րդ տուրի շրջանակներում: Խաղը կայանալու է սեպտեմբերի 10-ին` «Սերուցքայինների» հարկի տակ:
Հիշեցնենք, որ վերջին անգամ «Ռեալը» Լա Լիգայում հաղթող է դարձել 2011/12 թթ. մրցաշրջանում:

Նարեկ Սարգսյան, RealMadrid.am