«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է կիրառել 2 հարձակվողի մարտավարությունը:
Մինչմրցաշրջանային պատրաստության առաջին՝ «ՊՍԺ»-ի դեմ կայանալիք խաղում ֆրանսիացին մտադիր է դաշտ դուրս բերել Բենզեմա-Մորատա հարձակման զույգին:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչը ՈւԵՖԱ-ի սուպերգավաթային խաղում չի կարող հույս դնել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի վրա, այդ իսկ պատճառով՝ նոր մրցաշրջանի պատրաստության ժամանակ փորձելու է հնարավորինս շատ կիրառել 2 հարձակվողի մարտավարությունը:

Նարեկ Սարգսյան, RealMadrid.am