Կրիշտիանու Ռոնալդուն արժանի է իր կարիերայի չորրորդ «Ոսկե գնդակը» նվաճելուն, վստահ է Լուկաս Վասկեսը։
25-ամյա ֆուտբոլիստն արդեն իսկ մարզվում է «Ռեալի» կազմում Մոնրեալում ընթացող հավաքի շրջանակներում, ու լրագրողների հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ պորտուգալացի աստղն իր խաղով թիմակիցների գործը անհամեմատ հեշտացնում է։
«Կարծում եմ՝ որևէ կասկած չի կարող լինել, որ Ռոնալդուն ամենաարժանի ֆուտբոլիստն է «Ոսկե գնդակի» այս տարվա խաղարկությունում հաղթելու համար։
Նրա հետ խաղալիս ամեն ինչ ավելի հեշտ է լինում, շատ է եղել, երբ ես նրան վատ փոխանցում եմ կատարել, բայց նա միևնույն է ընդունել է գնդակը ու գոլ խփել»,- նշել է Վասկեսը։
31-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում 51 գոլի հեղինակ դարձավ ու դարձավ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի առաջնության հաղթող։
Ռոնալդուն «Ոսկե գնդակ» է նվաճել 2008-ին, 2013-ին ու 2014-ին, սակայն նախորդ մրցաշրջանում իրենից առաջ թողեց Լիոնել Մեսսիին։
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am