Մորատան արդեն Մոնրեալում է, որտեղ «Ռեալն» անցկացնում է մինչմրցաշրջանային պատրաստության առաջին հատվածը։ Մորատայի պատասխաններից հետո պարզ է դառնում, որ իսպանացի ֆուտբոլիստն երջանիկ է լինել «Ռեալում»։
Վերադարձի մասին․
Հիանալի է կրկին լինել այստեղ։ Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ վերսկսել մարզումները։ Իմ համար վերադարձն «արքայական» ակումբ իրականություն դարձած երազանք է։ Վերադառնում եմ աշխատանքին մեծ ցանկությամբ։ Զիդանի թիմը շատ է աշխատում հատկապես ֆիզիկական պատրաստության վրա։
«Յուվենթուսի» մասին․
Անցկացրել եմ 2 հիանալի տարիներ այնտեղ։ Շատ բան եմ սովորել «Յուվենթուսում»։ Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել ակումբին, քանի որ իրենց օգնությամբ ես վերադարձա Մադրիդ։
Արման Հարությունայն, RealMadrid.am