Լա Լիգան հաստատել է 2016/17 թվականների մրցաշրջանի խաղերի անցկացման ժամանակացույցը:
Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումները կկայանան 14-րդ և 33-րդ տուրերի շրջանակներում:
Առաջին «Էլ Կլասիկոն» կկայանա «Նոու Կամպ» մարզադաշտում, դեկտեմբերի 3-ին կամ 4-ին, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա «Սանտիագո Բեռնաբեուում», ապրիլի 23-ին կամ 24-ին:
Առաջին տուրում «Սերուցքայինները» հյուրընկալվելու են «Ռեալ Սոսյեդադին»: Խաղը կայանալու է օգոստոսի 21-ին կամ 22-ին:

Լա Լիգայի 2016/17 թթ. մրցաշրջանում՝ «Ռեալի» խաղերի անցկացման ժամանակացույցը՝

Նարեկ Սարգսյան, RealMadrid.am