Մադրիդի «Ռեալի» հիմնական դարպասապահ Կեյլոր Նավասը, ամենայն հավանականությամբ, չի հասցնի ապաքինվել մինչև «Սևիլիայի» դեմ կայանալիք հանդիպումը:
Չնայած նրան, որ Կեյլորն իր արձակուրդի մեկ ամիսն օգտագործեց վերականգնման վրա, այդուհանդերձ, շատ քիչ հավանական է, որ նա կհասցնի լիովին ապաքինվել մինչև ՈւԵՖԱ-ի Սոպերգավաթի խաղը:
Սպասվում է, որ «Սևիլիայի» դեմ խաղում «Ռեալի» դարպասը կպաշտպանի Կիկո Կասիլյան:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am