Ինչպես գիտեք, Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում հաղթեց «Ատլետիկոյին»:
Այդպիսով, «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դարձավ առաջին ֆրանսիացի մարզիչը, ով հաղթել է այս մրցաշարում: Նախկինում ՉԼ-ում և Չեմպիոնների գավաթում հաղթել էին 14 երկրների մարզիչներ:
Բոլորից շատ հաղթել են իտալացի մարզիչները (11 անգամ), նրանց հաջորդում են իսպանացիները (10) անգամ: Դիեգո Սիմեոնեն կարող էր 5-րդ հաղթանակը բերել արգենտինական մարզչական դպրոցին, բայց Զիդանը նրան դա անել թույլ չտվեց:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am