

Ողջույն բոլորին
2015/16 թվականների ակումբային մրցաշրջանը մոտենում է ավարտին: Այսօր կայանալու է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը: Ինչպես 2 տարի առաջ Լիսաբոնում, այնպես հիմա՝ Միլանում հանդիպելու են մադրիդյան երկու թիմերը՝ «Ռեալն» ու «Ատլետիկոն»: Զիդանը հայտավորել է թիմի բոլոր ֆուտբոլիստներին:
Հայտացուցակում են նաև Ռամոսը, Բեյլը, Մարսելոն և Ռոնալդուն, ֆուտբոլիստներ՝ ովքեր նախորդ եզրափակիչում գրավել են «Ատլետիկոյի» դարպասը: Առաջարկում ենք խաղին հետևել մեր կայքի RealMadrid.am TV բաժնում:
Մի փոքր տեղեկատվություն հանդիպման մասին
Այսօր «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի շրջանակներում հանդիպելու է «Ատլետիկոյին»:
Չեմպիոնների Լիգայի խմբային աղյուսակներին և փլեյ-օֆֆ-ում կայացած խաղերի արդյունքներին կարող եք ծանոթանալ սեղմելով`
ԱՅՍՏԵՂ:
Հանդիպումը կայանալու է Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում: Մարզադաշտը կառուցվել է 1925 թվականի սեպտեմբերի 19-ին, վերակառուցվել է 1956 և 1989 թվականներին:
«Սան Սիրոն» տեղավորում է 80,018 երկրպագու:
Այս պահին առաջարկում ենք ծանոթանալ երկու թիմերի միջև Չեմպիոնների Լիգայում կայացած վերջին հանդիպումների վիճակագրությանը:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
22.04.2015 Ռեալ Մադրիդ - Ատլետիկո Մադրիդ 1 - 0
14.04.2015 Ատլետիկո Մադրիդ - Ռեալ Մադրիդ 0 - 0
24.05.2014 Ռեալ Մադրիդ - Ատլետիկո Մադրիդ 4 - 1
13.05.1959 Ռեալ Մադրիդ - Ատլետիկո Մադրիդ 2 - 1
07.05.1959 Ատլետիկո Մադրիդ - Ռեալ Մադրիդ 1 - 0
«Արքայական ակումբն» ու «Ատլետիկոն» մինչ այս պահը Չեմպիոնների Լիգայում հանդիպել են 6 անգամ: 4 անգամ հաղթել է «Ռեալը», 1 անգամ` «Ատլետիկոն», ևս մեկ խաղում արձանագրվել է ոչ ոքի արդյունքը: «Սերուցքայինները» խփել են 9 գնդակ, բաց թողել՝ 4-ը: Գոլերի տարբերությունը՝ +5:
ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում «Ռեալը» զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, իսկ «Ատլետիկոն»` 5-րդ:
Տվյալները՝ ըստ wildstat.ru կայքի
Թիմերի հավանական մեկնարկային կազմերը`
#APorLaUndecima
Ռեալ Մադրիդ
-
Ատլետիկո Մադրիդ
ZINEDINE ZIDANE
4-3-3
DIEGO PABLO SIMEONE
4-4-2
Մրցավարը`
Հանդիպման գլխավոր մրցավարն է Մարկ Կլատենբուրգը:

Այժմ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են խաղադրույք կատարել, առաջարկում ենք ծանոթանալ Vivaro-ի կողմից սահմանած միջին գործակիցներին:
Vivaro-ն նախապատվությունը տալիս է «Ռեալին»
Ռեալ / հաղթանակ - 2,58 ոչ ոքի - 3,05 Ատլետիկո / հաղթանակ - 3,05
Մանրամասն խաղադրույքներին ծանոթացեք
ԱՅՍՏԵՂ:
28.05.2016 / 22:45 / Չեմպիոնների Լիգա / Եզրափակիչ
Այլ հեռուստաալիք տեղադրված կլինի
ԱՅՍՏԵՂ:
Առաջարկում ենք նաև հանդիպումը դիտել
ԱՅՍՏԵՂ կամ
ԱՅՍՏԵՂ:
Կանխատեսում
Փորձենք գուշակել, թե ինչ հաշվով կավարտվի հանդիպումը:

«Ռեալ»-«Ատլետիկո»
Այսօր «Ռեալը», ամենայն հավանականությամբ, կհաղթի 3-1 հաշվով:
Vivaro-ն 3-1 հաշվի համար սահմանել է 20,00 գործակիցը:
Համաձայն չե՞ս, առաջարկիր քո տարբերակը մեկնաբանություններում:
Մաղթում ենք ձեզ դիտարժան ֆուտբոլ, շատ գոլեր՝ BBC եռյակի և «Ռեալի» մյուս ֆուտբոլիստների կատարմամբ, հավատում ենք, որ կեսգիշերին տոնելու ենք մեր հերթական փառահեղ հաղթանակը:
2015/16 թվականների մրցաշրջանի վերջին «Խաղին ընդառաջը», ինչպես միշտ, սիրով ձեզ համար պատրաստեց Նարեկ Սարգսյանը: HalaMadrid #APorLaUndecima! Առաջ, դեպի 11-րդ գավաթը:
RealMadrid.am