Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն չի համարում իր թիմին եզրափակչի ֆավորիտ, սակայն հավատում է, որ «սերուցքայինները» կարող են հաղթել։
Եզրափակչի մասին.
«Եզարափակիչը Միլանում կդառնա ևս մեկ հնարավորություն պատմություն գրելու ու երկրպագուներին երջանկացնելու համար, իսկ նման հանդիպումներում ֆավորիտներ չկան։ Ամեն ակումբ երազում է հաղթել այստեղ։ ՈՒնենք հիանալի հնարավորություն ևս մեկ էջ գրել «Ռեալի» պատմության մեջ»։
«Ատլետիկոյի» մասին.
«Հարգում ենք մրցակցին, բայց խաղադաշտում պետք է ցույց տանք մեր բոլոր ունակությունները։ Հուսով եմ, որ դուրս կգամ մեկնարկային կազմում ու լավ կկարողանամ կատարել իմ աշխատանքը։ Կփորձենք հաղթանակի հասնել, իսկ հիմա կարևոր է լավ պատրաստվել»։
Ընտրություն Լա լիգայի ու Չեմպիոնների լիգայի միջև
«Բոլոր գավաթներն առանձնահատուկ են։ Պետք է կենտրոնացված մոտենենք խաղին, որպեսզի շաբաթ օրը լինենեք միաձուլված թիմ»։
Ֆիզիկական պատրաստվածության մասին.
«Ատլետիկոն» լավ վիճակով է մոտենում խաղին, սակայն մենք քրտնաջան աշխատում ենք, իսկ մարզիչը մեզ ամենալավ կերպով է պատրաստում խաղին»։
Զիդանի մասին.
«Զիդանը մեր մարզիչն է։ ՉԵմ կարող ասել, թե ինչ կլիներ, եթե Բենիտեսը մնար թիմում։ Զիդնաը մեզ դուրս բերեց եզրափակիչ։ Հուսով եմ, որ նաև մեզ կբերի հաղթանակի»։
Մարտավարության մասին.
«Ոչինչ չի պատահի, եթե մենք նույնպես կառուցենք մեր խաղը հակագրոհների վրա։ Ամեն թիմն ունի իր զենքը։ ՄԵզ միայն հետաքրքրում է լավ պատրաստությունը»։
Գոդինի մասին.
«ՉԻ կարելի խոսել մեկ ֆուտբոլիստի մասին։ Թիմային խաղն «Ատլետիկոյին» դուրս բերեց եզրափակիչ»։
Նավասի մասին.
«Նա այս մրցաշրջանում ցույց տվեց, որ հիանալի դարպասապահ է։ Նավասի համար նույնպես հնարավորություն է մտնել պատմության մեջ»։
Արման Հարությունյան, RealMadrid.am