«Արքայական ակումբի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղից ունեցած սպասումների մասին:
«Բարդ հանդիպում է լինելու՝ հանալի մրցակցի դեմ, որը շատ լավ մրցաշրջան է անցկացրել: Դերբիները միշտ յուրահատուկ են: Պատրաստ ենք մեր ողջ ուժերը տալ և հուսով ենք, որ ամեն ինչ մեր օգտին կդասավորվի: Մեր մոտ առաջնության վերջնամասը հաջող ստացվեց և հիմա պետք է լավ պատրաստվենք, որպեսզի կարողանանք ցուցադրել մեր լավագույն խաղը:
Մենք վերջին երեք տարվա ընթացքում երկու անգամ հայտնվել ենք եզրափակիչում: Դրանցից առաջինում ես գլխավերևում պարզեցի գավաթը և հուսով եմ, որ «Ռեալի» հետ նորից կունենամ այդ հաղթական զգացողությունները: Նախորդ եզրափակիչը շատ բարդ ստացվեց: Թվում էր, թե ժամանակն արդեն անցել է, բայց վերջում եղան գոլեր, որոնք երջանկացրին մեզ: Ես արտասվում էի երջանությունից, քանի որ չէի կարողանում հավատալ դրան:
Մարզադաշտում տիրող մթնոլորտը հիացնող է: Կցանկանայի շնորհակալություն հայտնել երկրպագուներից՝ ողջ մրցաշրջանի ընթացքում ցուցաբերած աջակցության համար և այն մարդկանց, ովքեր մտադիր են այցելել Միլան և «Սանտիագո Բեռնաբեու»: Պատրաստվում ենք խաղին տրվել 100 տոկոսով և նվաճել Ունդեսիման»:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am