Ձեզ ենք ներկայացնում թիմի ավագ Սերխիո Ռամոսի հարցազրույցը:
«Մենք շատ լավ ենք հասկանում, թե ում հետ գործ ունենք երափակիչում: Մենք պետք է քիչ սխալվենք և ցույց տանք մեր լավագույն խաղը:
Մադրիդիստները արժանի են այս հաղթանակին: Ինձ համար մրցաշրջանը հաջող ստացվեց, որովհետև ես թիմի ավագն եմ,և դա տալիս է լրացուցիչ ուժ: Հուսով եմ, շուտով գլխավերևումս կպահեմ ՉԼ-ի գավաթը: Այդպիսի պահերը հատուկ են դարձել ինձ համար:
Փորձը՝ հիանալի բան է, և մեր թիմը սովորել է մարտնչել: Մենք միասնական ենք, բայց եզրափակիչը պահանջում է լրացուցիչ ուշադրություն: Մեկ սխալը կարող է ճակատագրական լինել և այդ իսկ պատճառով պետք է պատրաստ լինենք 200%-ով:
Մայիսի 24-ը ինձ և մադրիդիստների համար հատուկ օր է: Լիսաբոնում հաղթանակը համարվում է պարգև այն ամենի համար, ինչ ապրել է ակումբը: «Արքայական ակումբը» ունի հնարավորություն կրկնել այն, ինչ արեց 2 տարի առաջ: Երբ ամբողջ թիմը փորձում է կատարել իր առջև դրված առաջադրանքը, սպորտը պարգևատրում է այնպիսի պահերով, ինչպիսին դա է: Մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի նվաճենք Ունդեսիման, և հուսով եմ, կկարողանանք անել դա:
Շնորհակալություն բոլոր երկրպագուներին, ովքեր մեր կողքին են եղել՝ թե լավ և թե վատ պահերին: Մեզ պետք է նրանց օգնությունը: Նրանք՝ թիմի 12-րդ խաղացողն են: Կանենք ամեն ինչ, Չեմպիոնների լիգայի գավաթը տուն վերադարձնելու համար»:
Վահագն Նազարյան, RealMadrid.am.