2014 թվականի մայիսի 24-ին Մադրիդի «Ռեալը» Լիսաբոնում նվաճեց Լա Դեսիման՝ Չեմպիոնների Լիգայի 10-րդ գավաթը:
Երկար սպասված հաղթանակ, որը երջանկացրեց աշխարհի բոլոր ծայրերում ապրող մադրիդիստաներին: Խաղի ընթացքում «Ռեալը» պարտվում էր 1-0 հաշվով ու «Ատլետիկոյի» կառուցած եռաշերտ պաշտպանությունը ճեղքել ոչ մի կերպ չէր հաջողվում:
«Ատլետիկոն» պատրաստվում էր տոնել իր հաղթանակը, քանի որ ընթանում էր մրցավարի կողմից ավելացված ժամանակը, բայց եղավ անկյունային, որի խաղարկումից հետո Ռամոսը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Լրացուցիիչ ժամանակում «Սերուցքայինները» ևս 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Սկզբում Բեյլն առաջ մղեց իր թիմին, հետո Մարսելոն խփեց երրորդը, իսկ Կրիշտիանուն դրեց այս խաղի վերջակետը: 4-1 և «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի գավաթակիրն է:
2 տարի անց «Սերուցքայինները» կրկին Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի եզրափակիչում են, մրցաիցը կրկին «Ատլետիկոն» է: