Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը կարծիք է հայտնել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի մասին:
Այդ խաղում Զինեդին Զիդանի սաները հանդիպելու են իրենց ամենասկզբունքային մրցակիցներից մեկին՝ «Ատլետիկոյին»:
«Այս մրցաշարում «Ռեալի» 7-րդ հաղթանակը բոլորիս հիշողություններում է: Դա յուրահատուկ օր էր բոլոր նրանց համար, ովքեր գտնվում էին խաղադաշտում: Դա ամենակարևոր տիտղոսն է, որը ես նվաճել եմ իմ կարիերայում:
Եթե այս անգամ մենք պահպանենք հանգստություն և ցույց տանք «Ռեալի» իրական ուժը, ապա կարող ենք Չեմպիոնների Լիգայում 11-րդ անգամ հաղթել», - Կարլոսի խոսքերն է փոխանցում «RealMadrid TV»-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո» հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am