«Արքայական ակումբի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը կարող է բաց թողնել Իսպանիայի Լա Լիգայի 36-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ կայանալիք հանդիպումը:
23-ամյա ֆուտբոլիստը Չլ-ի կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած առաջին խաղից հետո վնասվածքով է վերադարձել Իսպանիա, հաղորդում է «Marca»-ն: Խեսեն հանդիպման վերջնամասում հարված ստացավ ոտքին:
Նշենք, որ «Ռեալ Սոսյեդադի» դեմ արտագնա խաղին չի մասնակցի նաև «Սերուցքայինների» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am