Դոլորես Ավեյրուն` Կրիշտիանու Ռոնալդուի մայրը, պատմել է իր որդու մասին և նշել, թե որքանով է հնարավոր վերջինիս մասնակցությունը կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղին:
«Կրիշտիանուն դեռ պատրաստ չէ 100 տոկոսով, բայց, կարծում եմ, որ հաջորդ շաբաթ նա պատրաստ կլինի 80 տոկոսով:
Նա այնպիսի մարդ է, ով միշտ ձգտում է ավելիին, Ռոնալդուն ուժեղ բնավորություն ունի: Նա շատ է աշխատում իր վրա», - ասել է ֆուտբոլիստի մայրը:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am