Մի բան ակնհայտ է, Խամեսը հիմա իր լավագույն մարզավիճակում չի գտնվում:
Կոլումբիայի ազգային հավաքականի նախկին ավագ Կարլոս Վալդերաման խոսել է իր հայրենակից Խամես Ռոդրիգեսի կարիերայի անհաջող շրջանի մասին ու նշել, որ վերջինս չի խաղում, քանի որ Զիդանին դուր չի գալիս:
«Անգամ, եթե Խամեսը 3, 4 կամ 5 գոլ խփի, միևնույնն է, Զիդանը նրան չի ընդգրկի թիմի մեկնարկային կազմում: Խամեսը նրան դուր չի գալիս:
Կարլո Անչելոտին նրան դուրս էր բերում դաշտ և Խամեսը հիանալի էր խաղում, այդպես էր նաև Բենիտեսի օրոք, բայց ոչ` Զիդանի:
Այդ պատճառով է, որ մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում նրա հետ», - նշել է Վալդերաման:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am