«Սերուցքայինների» ձախ պաշտպան Մարսելոն ՉԼ-ի կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած առաջին հանդիպումից հետո նշել է, որ իր թիմը ցանկանում էր հաղթել և ոչ ոքիի համար չէր ժամանել Անգլիա:
«Ես համաձայն չեմ այն մտքին, որ մենք խաղում էինք ոչ ոքիի համար: Պարզապես, բարդ է խաղալ ուժեղ թիմի դեմ, որը փորձում է վերահսկել գդակի տեղաշարժը:
Մենք արեցինք այն ամենը, ինչը մեր ուժերի սահմանում էր: Երկրորդ խաղակեսում ավելի շատ էինք հարձակվում, ավելի շատ պահեր ունեցանք: Մենք չէինք խաղում ոչ ոքիի համար:
Ֆլորենտինո Պերեսն այցելել էր հանդերձարան, ողջունելու և աջակցելու համար, ինչպես միշտ», - ասել է Մարսելոն:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am