«Արքայական ակումբի» հարձակվող Կարիմ Բենզեման, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք առաջին հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Marca»-ն, ֆրանսիացին շարունակում է ապաքինվել Լա Լիգայի 35-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում ստացած վնասվածքից:
Նշվում է, որ վերջնական որոշումը կայացվելու է արդեն մոտակա ժամերին, երբ հայտնի կդառնա ֆուտբոլիստի բուժզննման արդյունքները:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am