«Արքայական ակումբի» պաշտպան Մարսելոն Լա Լիգայի 35-րդ տուրում «Ռայո Վալեկանոյին» հաղթելուց հետո կիսվել է իր տպավորություններով:
«Մենք գիտեինք, որ բարդ հանդիպում է սպասվում և տեղյակ էինք նաև, որ «Ռայո Վալեկանոն» ակտիվ է գործում առաջին 20 րոպեներին: Ինքներս խաղը սկսեինք ոչ այդքան հաջող և բարդացրինք մեր կյանքը, բաց թողելով 2 գնդակ:
«Ռեալը»` ոչ միայն Ռոնալդուն ու Բեյլն են, այլ նաև` Լուկաս Վասկեսը, Մոդրիչը, Իսկոն, Պեպեն: Իհարկե, նրանք հիանալի ֆուտբոլիստներ են և կարող են լուրջ հարված հասցնել մրցակցին: Այսօր ողջ թիմը պայքարեց մինչև վերջ:
Մենք շարունակելու ենք կատարել մեր աշխատանքը, փորձելու ենք հաղթել մնացած խաղերում և դեռ կտեսնենք, թե կսայթաքեն նրանք, ովքեր գտնվում են ավելի վերևում: Ամեն ինչ կարգին է, առջևում ունենք ևս մեկ շատ կարևոր հանդիպում և պետք է շարունակենք նույն ոգով: Մեզ մնացել են անցկացնելու միայն եզրափակիչներ: Հեշտ հանդիպումներ չկան», - ասել է Մարսելոն:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am