«Կամպո դե Վալեկաս» մարզադաշտում կայացավ Իսպանիայի Լա Լիգայի 35-րդ տուրի «Ռայո Վալեկանո»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը:
Խաղն անսպասելի սկիզբ ունեցավ: Տան տերերը նախ բացեցին հաշիվը, մի քանի րոպե անց էլ կրկնապատկեցին իրենց առավելությունը: Երբ թվում էր, թե «Ռեալը» միավորներ է կորցնելու, Բեյլը խփեց իր թիմի առաջին գոլը:
Երկրորդ խաղակեսում մադրիդյան ակումբը պետք է խփեր 2 գնդակ և բաց չթողներ ոչ մեկը: այդպես էլ եղավ, սկզբում Լուկաս Վասկեսը հավասարեցրեց հաշիվը, հետո, մրցակցի սխալից օգտվելով, Գարեթ Բեյլը դուբլի հեղինակ դարձավ ու հաղթանակ պարգևեց «Ռեալին»:
«Ռայո Վալեկանո»-«Ռեալ Մադրիդ»` 2-3 / Տեսանյութ 
Գոլերը` Էմբարբա` 1-0(7), Միկու` 2-0 (14), Բեյլ` 2-1 (35), Լուկաս` 2-2 (52), Բեյլ` 2-3 (81)
Գոլային փոխանցումները` Բեբե` 1-0, Կրոս` 1-2, Դանիլո` 2-2
Հաջորդ խաղը` Չեմպիոների Լիգա, կիսաեզրափակիչ / 26.04.2016, 22:45 / «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ»
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am