HalaMadrid TV MOBILE

ԴԻ ՄԱՐԻԱ.«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԽԱՂԱԼ ԴՒ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՊԵՍ»
14:10:52 24.08.2010


Դի Մարիան «Բեռնաբեուի գավաթի» խաղից մեկ օր առաջ պատասխանել է AS-Ի լրագրողի հարցերին ու ասել, որ այսօր կլինի յուրահատուկ օր: Նա շատ ուրախ էր իր առաջին գոլի համար, որ խփեց «Հերկուլեսի» դարպասը ու ուզում է արդարացնել իր ձեռքբերումը: Նա պատմում է իր ֆուտբոլային կարիերայի մասին:


Ինչու է ձեր առաջին ակումբը ստացել «անպետքներ» մականունը:
Այնտեղ խաղում էին շատ պատանիներ, որոնցից մեկը ես էի, երբ 7 տարեկանում գնացի այդ ակումբ: «Անպետքների» շնորհիվ հիմա ես Մադրիդում եմ:

Բացատրեք մեզ, թե ինչու հենց այդ անվանումը:
Շատ տարիներ առաջ «Նյուելս Օլդ Բոյսը» առաջարկեց անցկացնել բարեգործական հանդիպում հիվանդ երեխաների համար, բայց «Ռոսարիո Սենտրալը» հրաժարվեց: Այդ իսկ պատճառով «Նյուելսը» «Ռոսարիոյին» սկսեց անվանել խաբեբա ու անպետք:

Հիմա ձեր ընտանիքը Լա Ֆրանկայում է, Պերդրիել փողոցի վրա գտնվող տանը:
Այդտեղ եմ ես ծնվել ու իմ ամենալավ ընկերները այդտեղ են: Ես ունեմ դաջվածք ուսիս ներքևում: Այդ դաջվածքից ունեն նաև իմ 6 ընկերները: Բոլոր մարդիկ, ովքեր ապրում են այդ շրջակայքում, կոչվում են Չուրակասո:

Երբեմն մարդիկ հասնելով բարձրակետին` մոռանում են հին ընկերներին:
Չգիտեմ: Իմ համար Ալեքսը, Նիկոն, Դիեգոն, Մաուրին, Ժերեմիասն ու Բրայանը ընտանիքի պես են, ինչպես նաև իմ ընկերուհի Յորգելինան:

Ճի՞շտ է, որ Ձեր առաջին խաղը «Ռոսարիոյի» կազմում ֆանտաստիկ է եղել, որտեղ խփել եք 25 գոլ:
(Ծիծաղում է) Այո, բայց կարծում եմ այդ ժամանակ ամեն ինչ մի փոքր այլ էր:

Ինչքան արագ են անցնում տարիները: Հիմա խաղում եք «Ռեալում»...
Թվում է, թե սկիզբը երեկ է եղել: Հիշում եմ, երբ իմ գործակալը` Անդրես Միրանդան, եկավ մեր տուն ու խոսեց ծնողներից հետ: Ես իմ նորամուտը նշեցի 17 տարեկանում հիմնական կազմում: Հետո 19 տարեկանում ես տեղափոխվեցի «Բենֆիկա», իսկ հիմա այնտեղից եկա «Ռեալ»: Դա շատ արագ ստացվեց: Մինչև 20 տարեկանների չեմպիոն, Օլիմպիական ոսկու տիրակալ ու աշխարհի առաջնության մասնակից: Իմ գործակալը ինձ օգնել է ամեն ինչում:

Ինչքանո՞վ եք պարտական Ձեր ընտանիքին:
Երբ ես 3 տարեկան եմ եղել, բժիշկը մորս (Դիանա) ասել է, որ ինձ տանեն սպորտի, քանի որ ես շատ նյարդային ու անհանգիստ երեխա եմ եղել: Եվ տեսեք, որ բժշկի խորհրդով ես հիմա այստեղ եմ: Իմ հայրը 16 տարի հանքափոր է աշխատել ու հազիվ է պահել իր ընտանիքը, բայց երբ ես սկսեցի հաղթել ու եկա Եվրոպա, ասեցի, որ այլևս չեմ ուզում, որ իմ հայրը աշխատի:

Դուք աշխատե՞լ եք Ձեր հոր հետ:
Այո, փորձում էի, բայց մեր գրպանները դատարկ էին: Ես նրան օգնել եմ 13 տարեկանից մինչև այն ժամանակ, երբ նորամուտս նշեցի մեծ ֆուտբոլում:

Դա դժվա՞ր եղել է այնքան, ինչքան Մոուրինյոյի մարզումները:
Այո, քանի որ երբ ընտանիքդ դրա կարիքը ունի լավ ապրելու համար, պետք է պայքարես նույնիսկ ամբողջ աշխարհի համար: 

Ձեր պապը` Կիլի Գոնսալեսը, նույնպես ֆուտբոլիստ է եղել, այդպես չէ՞:
Բարեբախտաբար, այո: Ես նրա հետ շատ եմ խոսում: Կիլին մեկ տարի խաղացել է «Ռոսարիա Սենտրալից»: Նա ինձ մեծ փորձ է տվել ու օգտակար խորհուրդներ: Նա ինձ ասեց, որ պետք է միշտ նպատակամղվել հասնել ավելիին, քան ունես ներկայում: Ինձանով հետաքրքրվել են նաև «Վալենսիան» ու «Ինտերը»:

Հիմա ավելի՞ դժվար է մտնել «Ռեալի» հանդերձարան, քան 17 տարեկանում «Ռոսարիոյի» հանդերձարան:
Զգացողությունները տարբեր են: «Ռոսարիոն» մի թիմ է իմ սրտի մեջ: Հիմա ես խաղում եմ աստղերի կողքին, բայց չեմ վախենում:

Ինչո՞վ է տարբերվում «Սենտրալի» մարզադաշտը «Բեռնաբեուից»:
Չգիտեմ (ծիծաղում է): Երկրպագուները Արգենտինայում այլ են, բայց դա արդեն ուրիշ հարց է, իսկ «Բեռնաբեուում» դեմ չեմ խաղացել ու չեմ կարող ոչինչ ասել:

Բայց ի՞նչ են ասում նրա մասին ձեր նոր խաղընկերները:
Ես ոչինչ չեմ ուզում այս մասին ասել: Ես անցած տարի մեկ անգամ եղել եմ այստեղ` այն խաղին, երբ նրանք առաջին խաղը պարտվել էին 4-0 ու պետք էր հաղթել ավելի մեծ հաշվով, որ անցնեին մյուս փուլ:

«Ալկորկոնի՞ն» ի նկատի ունեք:
Դուք իրավացի եք:

Դուք երբևէ տեսել եք ներկայացումներ մարզադաշտում:
Այո, քանի որ Արգենտինայում ամեն խաղին այդպես է լինում:

Դա անդրադառնու՞մ է մասնակիցների վրա:
Մարզադաշտը կարող է շատ խանգարել, բայց երբ գործերը լավ են ընթանում, մարդիկ քեզ անընդհատ առաջ են մղում:

Հույս ունե՞ք վաստակել երկրպագուների սերը «Բեռնաբեուում» ձեր նորամուտի ժամանակ:
Հուսով եմ, դա ինձ կհաջողվի: Ես ուզում եմ ապացուցել, որ եթե այստեղ եմ, ապա արժանի եմ եղել սրան:

Ձեր համերկրացի Գագոն այստեղ իր առաջին խաղը խաղացել է սուլոցների ներքո:
Այո, ես գիտեմ: Դա շատ անվայել քայլ է երկրպագուների կողմից: Դա ավելի վատ բան էր, քան «Ալկորկոնին» պարտվելը: Ես գիտեմ, դա նրանք արել են զայրույթից: Այդպիսի բաներ շատ են պատահում:

Դուք ինչ-որ բան խորհուրդ կտա՞ք նրանց:
Ոչ, ամեն մեկը իր կարծիքը ունի: Եթե ես անեմ ամեն ինչ ճիշտ, գիտեմ, որ ոչ մի խնդիր էլ չի լինի:

Դուք «Բենֆիկա» տեղափոխվեցիք Սիմաուին փոխարինելու համար: Դա մեծ ճնշում էր, այդպես չէ՞:

Այո (ծիծաղում է): Երբ ես նոր էի եկել, բոլորը ինձ համեմատում էին նրա հետ: Ժամանակի ընթացքում ես հարմարվեցի դրան:

Բայց ամեն ինչ այնքան էլ լավ չէր դասավորվում առաջին 2 տարիների ընթացքում, եթե հաշվի չառնենք այն, որ Ձեր ընտանիքը տեղափոխվեց Լիսաբոն:
Այո, առաջին երկու տարիներին ես խաղում էի երկու մարզիչների ղեկ ավարությամբ, որոնք ինձ այնքան էլ չէին սիրում:

Կամաչո՞ն ու Կիկե՞ն:
Այո (ծիծաղում է): Ես շատ չէի խաղում, բայց ինձ համար միևնույն էր: 3-րդ տարում ես խաղացի Ֆերեյրայի ղեկավարությամբ ու ամեն ինչ շատ ավելի լավ էր: Ահա թե երբ ամեն ինչ սկսեց փոխվել:

Խոսելով արգենտինացիների մասին` «Ռեալում» առաջին պլան է գալիս Դի Ստեֆանոն: Դի Ստեֆանոն կլինի՞ ձեր համար չափանիշ:
Հուսանք, ես կկարողանամ խաղալ այնպես, ինչպես Դի Ստեֆանոն: Այս անունից է սկսվում «Ռեալը» ու հույս ունենանք, որ նրա պես կկարողանամ օգնել թիմին:

Դուք ամենաթանկարժեք ձեռքբերումն եք այս տարի:
Դա ինձ չի վախեցնում: Ես միայն մտածում եմ իմ խաղի մասին ու նրա, թե ինչ կարող եմ տալ թիմին, իսկ գինը ուզում է լինի 25, ուզում է լինի 50 կամ թեկուզ 100 միլիոն, ինձ չի վախեցնի:

Ձեզ հանգստացրե՞ց «Հերկուլեսին» խփած գոլը:
Այո, այն ինձ օգնեց ավելի վստահ լինել ուժերիս հանդեպ ու ավելի հանգիստ լինել: Այն ինձ շատ օգնեց առաջին մի քանի անհաջող րոպեներից հետո:

Դուք 4-րդ ամենաշատ խաղացած ֆուտբոլիստն եք: Մոուրինյոն Ձեզ շատ է վստահում:
Դա այդպես է: Ես հանգիստ եմ: Ամեն օր ես ուզում եմ ապացուցել, որ արժանիորեն եմ այստեղ: Մոուրինյոն ինձ ասում է, որ ամեն ինչ թողնեմ մարզման ու խաղի ժամանակ:

Այն, ինչ պատահեց ԱԱ-ի ժամանակ, ինչպես ընդունեցի՞ք: Դուք չէին խաղում Ձեր դիրքում:
Դիրքը այդքան նշանակություն չուներ, ուղղակի նյարդերս չդիմացան: Դիեգո Մարադոնան ամբողջ ընթացքում ինձ աջակցում էր, բայց դա ինձ քիչ օգնեց ճնշումը հաղթահարելու գործում:

Այստեղ Ձեր վրա ավելի մեծ ճնշում կգործադրվի:
Այստեղ ամեն ինչ մի փոքր այլ է: Հիմա ես պատրաստ եմ այն հաղթահարել:

Դուք ավելի լավ եք Ձեզ զգում եզրում, թե՞ հարձակման գծում:
Ես կոնկրետ երկու դիքերում չէ, որ խաղում եմ, այլ կարող եմ խաղալ նաև այլ դիրքերում:

Ինչի՞ է ձգտում թիմը:
Մենք ուզում ենք մոտենալ առաջնությանը լավագույն մարզավիճակում: Մենք պարտավոր ենք հաղթել ամեն ինչ:

Հաջողություն եմ մաղթում Ձեզ այսօր:
Շնորհակալ եմ: Խոստովանում եմ, որ «Բեռնաբեուում» խաղալը մի փոքր անհանգստություն է իմ մեջ առաջացրել:



LOS-MERENGUES, Realmadrid.am 

Աղբյուրը՝ AS
Կարդացվել է 4179 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33