Դի Մարիան Մոուրինյոյի ժամանակահատվածի առաջին ձեռքբերումն է այս ամառվա ընթացքում: Արգենտինացին խաղացել է բոլոր 5 խաղերում ու ընդհանուր առմամբ անցկացրել է 244 րոպե: Վերջիվերջո նա վաստակեց մարզչի վստահությունը, որը անձամբ էր խնդրել գնել իրեն:
6 նոր խաղացողներից խաղացած րոպեներով երկրորդը Կանալեսն է (232 րոպե), նրան հաջորդում է Պեդրո Լեոնը (211), հետո գալիս են Խեդիրան(180) ու Կարվալյուն (177): Օզիլը` վերջին ձեռքբերումը, խաղաց 60 րոպե իր նորամուտի խաղում «Հերկուլեսի» դեմ:
Լասը ամենաշատ խաղացած ֆուտբոլիստն է: Ֆրանսաիցին, որ կարող էր լքել թիմը, խաղացել է կիսապաշտպանությունում ու պաշտպանության տարբեր դիրքերում, ներառյալ աջ եզրը: Այսպիսի ունիվերսալությունը շատ է դուր եկել մարզչին ու ակումբը որոշել է նրան չվաճառել:
Բացի այդ, Իգուաինը ու Բենզեման խաղացել են գրեթե նույնքան: Արգենտինացին, որ ԱՄՆ-ում անցկացված խաղերը հիանալի անցկացրեց, միշտ հայտնվում էր մեկնարկային կազմում, բայց Բենզեմայի դուբլը Ալիկանտեում Մոուրինյոն տալիս է հիանալի ընտրության հնարավորություն:
Այս ամենից զատ, աշխարհի չեմպիոնները ամենաքիչ ժամանակն են անցկացրել դաշտում: Նրանցից ամենաշատը խաղացել է Սերխիո Ռամոսը` 193 րոպե:
LOS-MERENGUES, Realmadrid.am