Գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը վերջապես իր անդրանիկ հանդիպումը անցկացրեց «Ռեալի» կազմում, խաղալով «Հերկուլեսի» դեմ ընկերական խաղի շրջանակներում:
Մեսութ Օզիլը խաղաց «Հերկուլեսի» դեմ Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը հագնելով առաջին անգամ և արդյունքում խաղաց 60 րոպե, իսկ իր թիմը հաղթեց Ալիկանտե քաղաքում 1-3 հաշվով: Իր դիրքում անցկացնելով շատ լավ խաղ, Օզիլը նաև շատ լավ էր համագործակցում «Ռեալի» մյուս նորեկ Սերխիո Կանալյեսի հետ:
Մեսութ Օզիլի դեբյուտը կարելի է գնահատել միայն դրական: «Ռեալի» մարզաշապիկը Օզիլը պաշտպանում է մեկ շաբաթից էլ պակաս, սակայն արդեն հասցրել է հայտնվել մեկնարկային կազմում: Օզիլի դեբյուտը հաջող էր, քանի որ իր թիմը հաղթեց 1-3 հաշվով, որտեղ դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, իսկ մյուս գոլը խփեց Անխել Դի Մարիան:
Գերմանացին, ով արդեն խաղում է իր հայրենակից Խեդիրայի կողքին, շատ լավ էր համագործակցում երիտասարդ Սերխիո Կանալյեսի հետ և կրնկով խաղերին շատ էր դիմում: Այդպես նա խաղաց մինչև 59-րդ րոպեն, որից հետո Մոուրինյոն նրա փոխարեն խաղադաշտ հանեց կանտերանո Մաթեոսին:
Նրա կողմից ամենաուշագրավ պահը եղավ խաղի 25-րդ րոպեին, երբ նա գնդակը ստացավ դաշտի կենտրոնում գեղեցիկ կերպով տեսավ Անխել Դի Մարիային և այդտեղից երկար փոխանցում, կատարեց դեպի արգենտինացին: Ահա և սրանք էին Օզիլի առաջին րոպեները, անցկացրած «Ռեալի» կազմում: Նա է Բլանկոսների նոր խաղացողը:
KING RAUL, ©Realmadrid.am, 2010