«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը Լա Լիգայի 19-րդ տուրի «Դեպորտիվոյի» դեմ հաղթական խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:
«Փառք Աստծո, մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք և սեփական դարպասն անառիկ պահեցինք: Զիդանը ֆուտբոլիստներից միայն մի բան էր խնդրել՝ հանգստանալ: Մենք միշտ վստահ ենք եղել մեր ուժերին և այդպել էլ լինելու է:
Կարծում եմ՝ հետագայում «Ռեալն» ավելի լավ ֆուտբոլ կցուցադրի: Պետք է մտածել ներկայի և հաղթանակների մասին: Հուսով եմ՝ կշարունակենք այս տեմպերով», - ասել է Նավասը՝ MoviStar Plus-ի եթերում:
Նավասը «Դեպորտիվոյի» դեմ խաղում իր հերթական «չոր» հանդիպումն անցկացրեց:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am